Սեմնեբին շուտով կայցելի Ղարաբաղ

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին շուտով կայցելի Լեռնային Ղարաբաղ: Այդ մասին Ստեփանակերտում հայտնել են նրա քաղաքական հարցերով խորհրդականները:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Ղարաբաղի նախագահի աշխատակազմում, Սեմնեբիի խորհրդականները Արկադի Ղուկասյանի հետ հանդիպման ընթացքում օրերս ծանոթացել են Եվրամիության կողմից տարածաշրջանում իրականացվող մարդասիրական եւ վերականգնողական ծրագրերի ընդարձակման վերաբերյալ Ղարաբաղի ղեկավարության մոտեցումներին:

Այս մասին ավելի առարկայական քննարկում դեղի կունենա մոտ ապագայում, երբ Ստեփանակերտ կժամանի Փիթեր Սեմնեբին:


Կարինե Քալանթարյան, Ստեփանակերտ