Դաշնակցական մարզպետն ազատվել է պաշտոնից

Դաշնակցական Ռոմիկ Մանուկյանն այսօր կառավարության որոշմամբ ազատվել է Շիրակի մարզպետի պաշտոնից:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց կառավարության խոսնակ Մերի Հարությունյանը, Ռոմիկ Մանուկյանը դիմել էր վարչապետին` խնդրելով ժամանակավորապես մարզպետի պարտականությունները դնել մարզպետի տեղակալ Միքայել Վարդանյանի վրա:

Սերժ Սարգսյանը բավարարել է խնդրանքը:


Սաթենիկ Վանցյան