Արմեն Գեւորգյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար

Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

Ինչպես տեղեկացնում են նախագահի մամլո գրասենյակից, նշանակման մասին հրամանագիրը նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է երեքշաբթի օրը: