Հովհաննես Վարյանը ազատվել է ոստիկանապետի տեղակալի պաշտոնից

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով, կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Տեղեկացնելով այս մասին` նախագահի մամլո գրասենյակը այլ մանրամասներ չի փոխանցում: