Հայաստանի պաշտպանության նախարարը կմեկնի Բրյուսել

Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը վաղը մեկնելու է Բրյուսել` մասնակցելու Եվրատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանության նախարարների նիստին:

Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանի փոխանցմամբ, պատվիրակությունը Երեւան կվերադառնա ուրբաթ օրը: