Հարբած վիճակում ավտոմեքենա վարելու մեջ մեղադրվողը հարբած է ներկայացել նաեւ իր դատին

Նոր Զելանդիայում դատավորը դադարեցրել է դատը, երբ կասկածել է, որ հարբած վիճակում ավտոմեքենա վարելու մեջ մեղադրվող ամբաստանյալը հարբած վիճակում է ներկայացել դատարան:

Մասնագիտությամբ շինարար Լայլ Ջորջ Մորգանը երեկ ննջել է Ինվերքարգիլ քաղաքի դատարանի դահլիճում, երբ նրա փաստաբանը հարցաքննում էր վկաներից մեկին: