Չիլիի Սենատը հորդորել է կառավարությանը դատապարտել Հայոց ցեղասպանությունը

Չիլիի Սենատը երեկ հորդորել է երկրի կառավարությանը՝ զորակցել հայ ժողովրդին եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը:

Ինչպես այսօր հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամլո ծառայությունը, որոշումն ընդունվել է միաձայն:

Նախագծի նախաձեռնողն էր Սոցիալիստական կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Ռիկարդո Նունյես Մունյոսը: