Պաշտպանության նախարարը Արթուր Աբրահամին պարգեւատրեց «Անդրանիկ Օզանյան» մեդալով

Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը IBF վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին պարգեւատրել է Հայաստանի զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով:

Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանի փոխանցմամբ, ուրբաթ օրը ընդունելով բռնցքամարտիկին` Միքայել Հարությունյանը շնորհավորել է նրան վերջերս տարած փայլուն հաղթանակի կապակցությամբ եւ նշել, որ նման հայորդիների շնորհիվ Հայաստանը բարձր է պահում իր պատիվը միջազգային ասպարեզում: