ԵԱՀԿ-ի գործող նախագահը եւ ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահը կայցելեն Բաքու եւ Երեւան

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը եւ ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Lենմարկերը հունիսի սկզբին կայցելեն Ադրբեջան եւ Հայաստան:

Հունիսի 4-ին Մորատինոսը եւ Լենմարկերը կժամանեն Բաքու, որտեղ հանդիպումներ կունենան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, պաշտոնական այլ անձանց հետ:

Նախատեսվում է, որ հաջորդ օրը ԵԱՀԿ-ի գործող նախագահը եւ ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահը Բաքվից մեկնելու են Երեւան:


Հրաչ Մելքումյան, Պրահա