Ախալքալակի ռազմակայանից Հայաստան մեկնեց վերջին ավտոշարասյունը

Այսօր առավոտյան Ախալքալակի ռուսաստանյան ռազմակայանից Հայաստան մեկնեց վերջին ավտոշարասյունը:

Օրվա երկրորդ կեսին Գյումրիի ռուսաստանյան ռազմակայան են հասնելու 11 բեռնատարներ, 6 ուղեւորատար ավտոմեքենաներ եւ այլ տեխնիկա:

Այսպիսով ավարտվում է Ախալքալակի ռազմակայանից տեխնիկայի եւ գույքի դուրս բերումը:

Մինչեւ հուլիսի 1-֊ը Ախալքալակի ռուսաստանյան ռազմակայանը փակվելու է, իսկ դրա օբյեկտները փոխանցվելու են Վրաստանին, հաղորդում է ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ը: