Ամերիկացիները հետեւողական են ծխելու դեմ պայքարում

Եթե տասը տարի առաջ ամերիկացիների մոտ 43 տոկոսն էր ծխողներին խնդրել դրսում ծխել, ապա այսօր այդ կերպ ծխելու դեմ պայքարողների թիվը 75 տոկոս է կազմում:

Սա վերաբերում է հասարակական վայրերում ծխողներին: Այսինքն այս ուղղությամբ ցուցանիշը նախորդ տարիների համեմատությամբ մոտավորապես 2 անգամ աճել է:

Իսկ այն ընտանիքների թիվը, որտեղ կա գոնե մեկ ծխող, որին տանը ծխելը խստորեն արգելված է, ըստ նույն հետազոտությունների, տասը տարի առաջ կազմում էր ԱՄՆ-ի բնակչության տասը տոկոսը, իսկ այժմ` 32 տոկոսը:

Այս ամենի հետ մեկտեղ, ծխախոտի ծուխը տանել չկարողացողների թիվը կրկին մի քանի անգամ աճել է: Իսկ ընդհանուր առմամբ, եթե ծխամոլների 54 տոկոսն էր այդպիսի ընտանիքներում ծխելու համար դուրս հրավիրվում, ապա այսօր այս ցուցանիշն աճել է 84 տոկոսով:

Մասնագետների կարծիքով, ծխելու դեմ պայքարի տոկոսային այս աճը ծխելու վնասակարության մասին ակտիվ պրոպագանդայի արդյունքն է: Ամերիկացիները սկսել են ավելի լուրջ վերաբերվել այս խնդրին ու շատ լավ հասկանում են, որ ծխախոտի ծուխը շնչողը ոչնչով չի տարբերվում ծխողից:

Ըստ Հայաստանի առողջապահության նախարարության հակածխախոտայի ծրագրի տվյալների, հայ տղամարդկանց 60 տոկոսն է ծխող, կանանց` 30 տոկոսը:


Նարինե Ղալեչյան