Լոնդոնում հանդիպում են Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի կրթության նախարարները

Այսօր Լոնդոնում բացվեց Բոլոնյայի գործընթացի մասնակից պետությունների՝ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի կրթության նախարարների հանդիպումը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունում, Հայաստանը Լոնդոնում ներկայացնում է նախարար Լեւոն Մկրտչյանը:

Երկօրյա հանդիպման ընթացքում նախարարները կքննարկեն Բոլոնիայի գործընթացի հետ կապված հարցեր, մասնավորապես` մինչեւ 2010 թվականը Եվրոպայում բարձրագույն կրթության միասնական տարածք ստեղծելու խնդիրը: