Բաքվի դատարանն ազատազրկման դատապարտեց ընդդիմադիր երկու լրագրողի

Ընդդիմադիր «Մուխալիֆաթ» (Mukhalifat) թերթի խմբագիր Ռովշան Կաբիրլին ու նույն թերթի թղթակից Յաշար Աղազադեն այսօր դատապարտվեցին 3-ական տարվա ազատազրկման:

Զրպարտության գործը նրանց դեմ հարուցվել էր այս տարվա փետրվարին թերթում հրապարակված մի հոդվածի համար, որը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մերձավոր ազգականն Ջալալ Ալիեւի բիզնեսի մասին էր:

Այս պահին Ադրբեջանում 7 բանտարկված լրագրող կա: