Ռամիլ Սաֆարովի փաստաբանները մինչեւ ամսվա վերջ վճռաբեկ գանգատ կներկայացնեն

Հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի փաստաբանները մինչեւ մայիսի վերջ վճռաբեկ գանգատ են ներկայացնելու:

Ինչպես APA գործակալությանը հայտնել է Սաֆարովների ընտանիքի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության շահերի ներկայացուցիչ, փաստաբան Իքրամ Շիրինովը, արդեն պատրաստ է Սաֆարովի գործով Բուդապեշտի քաղաքային դատարանի որոշումն ուժի մեջ թողնելու մասին վերաքննիչ դատարանի վճռի դեմ վճռաբեկ գանգատը, որը համապատասխան ատյան կներկայացվի Սաֆարովի եւ նրա հունգարացի փաստաբանների հետ խորհրդակցելուց հետո:

2004 թվականի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում դասընթացների մասնակցող Սաֆարովը կացնահարել էր հայ սպային, երբ նա քնած էր: