Վարչապետը Հայաստանի զինուժի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել գլխավոր շտաբի նորանշանակ պետին

Երեկ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը Հայաստանի զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել գլխավոր շտաբի նորանշանակ պետ Սեյրան Օհանյանին: Այդ մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարի խոսնակ Սեյրան Շահսուվարյանը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, գեներալ լեյտենանտ Սեյրան Օհանյանը Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ էր նշանակվել նախագահ Ռոբերտ Քոչարյանի մայիսի 11-ի հրամանագրով: