Նախնական տվյալներով, թիվ 5 ընտրատարածքում ընտրվել է Լեւոն Սարգսյանը

Նախնական տվյալներով, թիվ 5 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ներկայիս Ազգային ժողովի պատգամավոր, հանրապետական Լեւոն Սարգսյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին թիվ 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից, Լեւոն Սարգսյանը ստացել է 12397, իսկ նրա գլխավոր մրցակից` Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը` 6886 ձայն:


Կարինե Քալանթարյան