Մոնտենեգրոն դարձավ Եվրախորհրդի 47-֊րդ անդամը

Մոնտենեգրոն այսօր պաշտոնապես դարձավ Եվրախորհրդի 47-֊րդ անդամը:

«Սա մեզ համար պատմական օր է»,֊ - Ստրասբուրգում համապատասխան փաստաթուղթ ստորագրելուց հետո ասել է Մոնտենեգրոյի արտգործնախարար Միլան Ռոչենը:

Ի դեպ, այսօր Եվրախորհրդի նախագահությունը առաջիկա 6 ամիսների ընթացքում ստանձնել է Սերբիան, թեեւ եվրոպացիները մտավախություններ ունեն այդ երկրում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ:

Սերբիայի խորհրդարանի խոսնակ է ընտրվել ծայրահեղ ազգայնամոլ Տոմիսլավ Նիկոլիչը: