Այսօր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեյրը հայտարարել է լեյբորիստական կուսակցության առաջնորդի պաշտոնից, իսկ հունիսի 27-ին` նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից հրաժարվելու մասին: ԼՐԱՑՎԱԾ
Բլեյրը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնից մեկնել է Անգլիայի հյուսիսում գտնվող իր ընտրատարածքը` Սեդջեֆիլդ, որտեղ եւ օրվա ընթացքում հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ:
Բլեյրը տասը տարի է ղեկավարել բրիտանական կառավարությունը: Ենթադրվում է, որ վարչապետի պաշտոնում նրան կփոխարինի ներկայիս ֆինանսների նախարար Գորդոն Բրաունը:
Արմեն Քոլոյան, Պրահա