Իրանի նախկին նախագահը հանդիպելու է Հռոմի պապին

Իրանի նախկին նախագահ Մոհամադ Խաթամին այսօր Վատիկանում հանդիպելու է Հռոմի պապ Բենեդիկտոս տասնվեցերորդի հետ:

Խաթամին մահմեդական ամենաբարձրաստիճան հոգեւորականներից է, որոնք հանդիպել են Հռոմի պապի հետ այն բանից հետո, երբ նա աղմկահարույց հայտարարություն է արել իսլամի մասին` կապելով այն բռնության հետ:

Իր նախագահության օրոք Խաթամին 1999 թվականին Վատիկանում հանդիպել է Հռոմի պապ Հովհաննես Պողոս երկրորդի հետ, հաղորդում է «Ռոյթերզ»-֊ը: