Հայ եւ ադրբեջանցի շախմատիստները խաղում են միեւնույն թիմի կազմում

Հայաստանցի շախմատիստ Վլադիմիր Հակոբյանը եւ ադրբեջանցի շախմատիստ Թեյմուր Ռաջաբովը այսօր Սոչիում մեկնարկող Ռուսաստանի ակումբային առաջնությունում հանդես կգան միեւնույն թիմի` Եկատերինբուրգի «Ուրալ»-ի կազմում:

Ինչպես տեղեկացնում է day.az էլեկտրոնային պարբերականը, «Ուրալ»-ում ընդգրկված են նաեւ Ալեքսանդր Գրիշչուկը, Ալեքսեյ Շիրովը եւ այլ հայտնի շախմատիստներ:

Մրցաշարին մասնակցում է 10 թիմ: