«Իմպիչմենտ» դաշինքի կարծիքով՝ Հայաստանում ընդդիմություն չկա

Այն հարցին, թե ինչո՞ւ ընդդիմությունը այդպես էլ չմիավորվեց պատասխանատու պահին, դաշինքի անդամ Նորայր Նորիկյանը պատասխանեց, որ «այսօր որպես այդպիսին ընդդիմություն չկա, այնտեղ միայն պայքար է մանդատի համար»:

«Մենք պայքարում ենք դոդացման, ռոբացման եւ սերժանտացման դեմ, մենք մտադիր ենք նրանց հեռացնել երկրից, իսկ միակ կուսակցությունը, որն արժանի է կոչվել ընդդիմություն` «Հանրապետություն» կուսակցությունն է» - ասաց նա:

«Այն մարդը, ով այսօր «Բարգավաճ Հայաստան» է հորջորջում, առավոտյան հանրապետական էր, կեսօրին «Օրինաց երկրից» էր, իսկ երեկոյան` դաշնակցական»,- կարծիք հայտնեց Նորայր Նորիկյանը:

Նա համոզված է, որ այսօր երիտասարդների զարգացածության աստիճանը որոշվում է մոդայիկ բջջային հեռախոսով եւ արտասահմանյան մեքենաներով, իսկ բուհերը նրանց համար դարձել են բիզնես կենտրոններ: Ըստ նրա, «երիտասարդները պետք է դառնային մեր հասարակության շարժիչ ուժը, սակայն նրանց շատ հեշտ կարելի է խաբել»:

««Բազե»-֊ի միջոցով մեր երիտասարդներին տարան կուտ տվեցին եւ դարձրին իշխանական ծիտիկներ»,- ասում է Նորայր Նորիկյանը:


Լիանա Մնացականյան