Վարդան Օսկանյանը ելույթ կունենա ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նիստում

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեքշաբթի օրը Վիեննայում ելույթ կունենա ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նիստում:

Ակնկալվում է, որ արտգործնախարարն իր ելույթում կանդրադառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, մայիսի 12-ին Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին եւ երկրում իրականացվող բարեփոխումներին: