Կեմերովոյի բնակիչը 100 թոռ ունի

Ռուսաստանի Կեմերովոյի մարզի Բունգուր գյուղի բնակիչ Ալեքսեյ Շապովալը 100֊-րդ անգամ պապիկ դարձավ: Այսօր նորածնին տուն բերեցին:

73-֊ամյա Շապովալը 12 երեխա ունի: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ֊ը, նրա երեխաների ընտանիքներն էլ բազմազավակ են:

Շապովալը հիշում է բոլոր 100 թոռների անունները: Միայն ծննդյան օրերն է գրանցում նոթատետրում, որպեսզի չմոռանա նվեր պատրաստել: