Ռոբերտ Քոչարյանը ընդունել է ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ղեկավարին

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր ընդունել է ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար Բորիս Ֆռլեցին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, հանդիպման ժամանակ քննարկվել են մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստության ընթացքին եւ դիտարկման հիմնական սկզբունքներին վերաբերող հարցեր: