«Արսենիումի հեքիաթն ու հին ուղիները» վերնագրով հոդված է հրապարակել «Լոս Անջելես Թայմզ»-ի աշխատակից Ռոնգ-Գոնգ Լին Երկրորդը թերթի ապրիլի 2-ի համարում, որում անդրադառնում է հայկական «Ջերմուկ»-ի թեմային` դրա մեջ արսենիումի` մկնդեղի անթույլատրելի քանակության մասին ԱՄՆ-ի Սննդի ու դեղորայքի գործակալության նախազգուշացման լույսի տակ:
«Ջերմուկ քաղաքում շշալցված հանքային ջուրը Հայաստանում սերնդե-սերունդ գործածվել է որպես ազգային տոնիկի պես մի բան... Եվ քանի որ հայաստանցի բնակչությունն ԱՄՆ-ում աճել է, աճել է նաեւ ջրի հանդեպ պահանջարկը: Ու երբ ամերիկյան գործակալությունը հայտնի պատճառներով ամերիկացիներին զգուշացրեց դադարեցնել ներկրված «Ջերմուկ»-ի գործածումը, այն դիտվեց որպես վիրավորանք հայերի հասցեին՝ բորբոքելով տեղի հայկական համայնքի կրքերը», - տպավորությունն է փոխանցում «Լոս Անջելես Թայմզ»-ի հեղինակը, որը հոլիվուդյան առեւտրի մի կենտրոնում ականատես է եղել, թե ինչպես էին ամերիկահայերը պաշտպանում իրենց հայրենիքի ջուրը` հպարտորեն պնդելով, որ շարունակում են «Ջերմուկ» խմել: Ոմանք նույնիսկ հաղորդագրությունից անմիջապես հետո, մինչեւ վաճառասեղաններից ապրանքը հավաքելը, հասցրել էին պաշար առնել ու կուտակել:
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ ու Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանն ասել է. - «Ես 55 տարեկան եմ, ու երեխա ժամանակվանից եմ լսել «Ջերմուկ»-ի պատմությունը, դա նման է ամերիկյան՝ խնձորով կարկանդակին: Հայաստանում ուր էլ գնաս՝ ընտանեկան հավաքույթի, ռեստորան, սեղանին «Ջերմուկ» է դրված»:
Գլենդեյլում, որտեղ բնակչության 40 տոկոսը հայկական ծագում ունի, այս խմիչքը սերտորեն առնչվում է ազգային արմատներին. - «Սա միայն խմելու ջուր չէ, սա հայրենիքից բերած ջուր է»:
Մյուս կողմից, Սասունյանը չի հավատում մրցակցության հետ կապված պնդումներին, թե գործակալությունը դա արել է մրցակից որեւէ ջրի վաճառքի ճամփան բացելու համար:
«Ջերմուկ Գրուփ»-ի նախագահի խորհրդական Էդգար Ղազարյանը հեռախոսային հարցազրույցում թերթին ասել է. - «Մինչ այս պահը ոչ մի հիվանդություն չի գրանցվել, ինչո՞ւ եք ասում՝ մի խմեք»:
ԱՄՆ-ի Սննդի ու դեղորայքի գործակալությունն ասում է, թե արսենիումի թույլատրելիության անվտանգ սահմանը մեկ լիտրի մեջ 10 միկրոգրամն է, իսկ «Ջերմուկ»-ի 1 լիտրի մեջ արսենիումը 454-674 միկրոգրամ է:
«Բայց դա հայկական անվտանգության չափանիշների մեջ տեղավորվում է», - թերթին ուղղած էլեկտրոնային նամակում ասում է Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության խոսնակ Նաիրա Մանուչարովան՝ հավելելով. - «Հայաստանի առողջապահության նախարարությունը թույլատրում է մինչեւ 700 միկրոգրամ մեկ լիտրի մեջ»:
ԱՄՆ-ի Սննդի ու դեղորայքի գործակալությունը հաստատել է, որ մինչ օրս որեւէ ահազանգ չի ստացել՝ «Ջերմուկ»-ից հիվանդանալու:
Գործակալության գլխավոր մասնագետ Դեյվիդ Էյչսոնի խոսքերով, օրական կես լիտր խմելը գուցե հիվանդություն չառաջացնի, բայց օրական 3-4 լիտրն արդեն թունավորման նշաններ կարող է ի հայտ բերել:
Ռուզան Խաչատրյան, Պրահա