Բաքվում կայանալիք ՎՈւԱՄ-ի գագաթնաժողովը կքննարկի նաեւ «սառեցված» հակամարտությունների հարցը

Հունիսին Բաքվում կայանալիք ՎՈւԱՄ-ի գագաթնաժողովում ակնկալվում է կազմակերպության անդամ երկրների տարածքներում «սառեցված» հակամարտությունների հետ կապված հարցերի քննարկում:

Ադրբեջանի նախագահությամբ անցկացվելիք գագաթնաժողովն ընդունելու է «Բաքվի հռչակագիրը» եւ 2007 – 2008 թվականների գործունեության ծրագիրը:

Ինչպես «Նովոստի - Ազերբայջան»-ին հայտնել են Ադրբեջանի արտգործնախարարությունից, բացի կազմակերպությանը անդամակցող երկրներից, սպասվում է նաեւ այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությունը գագաթնաժողովին:

ՎՈւԱՄ-ին անդամակցում են Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը եւ Մոլդովան: