Ստրասբուրգում վաղը կներկայացվի Ադրբեջանի վերաբերյալ զեկույցը

Վաղը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի կոմիտեում կներկայացվի Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ զեկույցը:

Համազեկուցող Անդրես Հերքելը APA գործակալությանը հայտնել է, որ «զեկույցում գերիշխում են քննադատական գնահատականները»:

Նրա վկայությամբ՝ զեկույցում ներկայացված է նաեւ վերջերս Ադրբեջանի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը, որի արդյունքում պատգամավորներից մեկը ձերբակալվեց: