Գեղամ Ղարիբջանյանը կմասնակցի թմրադեղերի տարանցման եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերով խորհրդաժողովի

Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը վաղը կմեկնի Թբիլիսի` մասնակցելու «Սեւծովյան տարածաշրջանը ընդդեմ գլոբալ մարտահրավերների` թմրադեղերի տարանցում եւ միջազգային ահաբեկչություն» խորագրով երկօրյա խորհրդաժողովին:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից հայտնում են նաեւ, որ խորհրդաժողովն անցկացվելու է մարտի 29-30-ը: