Ադրբեջանում է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը

Այսօր Ադրբեջան իր եռօրյա այցն է սկսել ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջուլի Ֆինլին:

Ինչպես «Նովոստի - Ազերբայջան»-ին տեղեկացրել են Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատնից, այցի շրջանակներում Ֆինլին հանդիպումներ կունենա երկրի պաշտոնական ներկայացուցիչների, արտգործնախարարության ղեկավարության, խորհրդարանի պատգամավորների, ինչպես նաեւ քաղաքական կուսակցությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Ջուլի Ֆինլին անցյալ տարվա հոկտեմբերին այցելել էր Հայաստան: