Վրաստանի վարչապետը կմասնակցի Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորությանը

Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին կմասնակցի Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորությանը: Այդ մասին այսօր հայտնել է Վրաստանի պետական գրասենյակը:

«Կովկասպրես»-ի վկայությամբ, վարչապետի` Հայաստան մեկնելու կապակցությամբ փոխվել է կառավարության նիստի օրը:

Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 28-ին: