Ամերիկայի դեմոկրատները մտադիր են վերջնաժամկետ սահմանել Իրաքից զորքերը դուրս բերելու համար

Ամերիկյան Կոնգրեսի ստորին պալատում դեմոկրատներն այսօր մտադիր են վերջնաժամկետ սահմանել Իրաքից զորքերը դուրս բերելու համար՝ մինչեւ 2008 թվականի սեպտեմբերի 1-ը:

Կոնգրեսական Դեյվիդ 0բին հայտարարել է, որ ընդունվելիք փաստաթուղթը ուղերձ է Իրաքին. - «Մենք մտադիր ենք դադարեցնել անվերջանալի, փակուղի տանող դայակային ծառայությունը»:

«Ռոյթերզ»-ի վկայությամբ՝ խոսնակ Նենսի Փելոսին ջանքեր է գործադրել ապահովելու 218 ձայնը, որոնք անհրաժեշտ են օրինագիծը հաստատելու համար:

Նախագահի աշխատակազմը արդեն զգուշացրել է, որ Ջորջ Բուշը վետո կդնի օրինագծի վրա: