Առեւանգվել է Ինգուշեթիայի նախագահի հորեղբայրը

Այսօր անհայտ զինված անձինք առեւանգել են Ինգուշեթիայի նախագահ Մուրադ Զյազիկովի հորեղբորը: Այդ մասին հայտնել է «Ռոյթերզ» գործակալությունը:

Ինգուշեթիայի ոստիկանությունը հայտնում է, որ առեւանգման պահին վիրավորվել է երկու մարդ, որոնք ուղեկցում էին Ուրուսխան Զյազիկովին:

Առեւանգումը կատարվել է Ինգուշեթիայի ամենախոշոր քաղաք Նազրանի մոտակայքում գտնվող Բարսուկի գյուղում: