Էլիֆ Շաֆաք. «Դինքն ուզում էր խախտել լռությունը հայերի կոտորածների մասին»

«Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքը ուզում էր խախտել Թուրքիայում տիրող լռությունը 1915 թվականի հայերի տեղահանության եւ կոտորածների մասին` հավատալով, որ հիշելը պատասխանատվություն է», - գրել է երեկ «Թրքիշ դեյլի նյուս» թերթում թուրք գրող Էլիֆ Շաֆաքը:

«Նրա համոզմամբ՝ եթե եւ երբ թուրքերը եւ հայերը միասին սգան այդ ողբերգության կապակցությամբ, միայն այն ժամանակ կգնանք դեպի նոր եւ ավելի լավ ապագա», - փաստել է Շաֆաքը:

«Մի երկրում, որը տառապում է ամնեզիայով՝ հիշողության կորուստով, Հրանտ Դինքը պայքարում էր հանուն հիշողության», - նշել է թուրք գրողը: