Լեհաստանն ուզում է ուսումնական հաստատություններում արգելել համասեռականության թեման

Կարգը խախտող ուսուցչին կամ դասախոսին, օրինագծի համաձայն, պատիժ է սպասվում` տուգանք, աշխատանքից հեռացում, նույնիսկ կալանք: Կպատժվեն նաեւ այն մանկավարժները, ովքեր թեպետ չեն խոսի այս մասին, բայց պարզ կդառնա, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեն:

Օրինագիծը մշակել է ծայրահեղ աջակողմյան «Լեհական ընտանիքների լիգա» կուսակցությունը, որի առաջնորդը Լեհաստանի կրթության նախարար Ռոման Գերտիխն է: Նորամուծության հեղինակները հայտարարել են, որ ամեն ինչ ճիշտ է, քանի որ կրթօջախներում անհնար կդառնա համասեռականությունը խրախուսելը:


Կարլեն Ասլանյան