Մերձդնեստրի, Աբխազիայի եւ Հարավային 0սիայի առաջնորդները կհանդիպեն ապրիլին

Մերձդնեստրի, Աբխազիայի եւ Հարավային 0սիայի առաջնորդները կհանդիպեն ապրիլին Սուխումիում: Այդ մասին Մոսկվայում այսօր կայացած ասուլիսում հայտնել է Հարավային 0սիայի առաջնորդ էդուարդ Կոկոյտին:

«Հանդիպման ընթացքում կքննարկվեն բազմաթիվ հարցեր, մասնավորապես, հարավօսական եւ աբխազ ժողովուրդների ցեղասպանության վերաբերյալ», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, ասել է նա:

Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը ավանդաբար չի մասնակցում չճանաչված հանրապետությունների առաջնորդների հանդիպումներին: