Բրյուսելում բացվում է վրացական գինիների ցուցահանդես

«Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր Բրուսելում՝ ՆԱՏ0-ի կենտրոնակայանում բացվելու է վրացական գինիների ցուցահանդես:

Վրացի գինեգործները ներկայացնելու են «Թելիանի Վելի», «Բադագոնի», «Բագրատիոնի», «Սարաջիշվիլի» եւ այլ ընկերությունների գինիներն, ինչպես նաեւ «Բորժոմի» հանքային ջուրը:

Վրացական պատվիրակությունը ղեկավարում է պաշտպանության նախարար Դավիդ Կեզերաշվիլին: