Ջորջ Բուշ. «Կաստրոյի հետ պետք է մեռնի նաեւ կոմունիզմը Կուբայում»

«Երբ Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոն մեռնի՝ պետք է մեռնի նաեւ նրա կոմունիստական կառավարությունը», - հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը երեկ լրագրողների հետ զրույցում՝ Լատինական Ամերիկա կատարելիք մեկշաբաթյա ուղեւորությունից առաջ:

Բուշը այցելելու է Բրազիլիա, Ուրուգվայ, Կոլումբիա, Գվատեմալա, Մեքսիկա:

Կուբայի 80-ամյա առաջնորդը, որը անցյալ տարվա հուլիսին վիրահատության է ենթարկվել, իշխանությունը ժամանակավորապես փոխանցել է իր եղբայր Ռաուլ Կաստրոյին: