Վրաստանի նախագահը պաշտոնանկ է արել մաքսային ծառայության պետին

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այսօր պաշտոնանկ է արել երկրի մաքսային ծառայության պետ Զուրաբ Անթելիձեին:

Կառավարությունում կայացած հանդիպման ժամանակ Սահակաշվիլին քննադատել է մաքսային ծառայության գործունեությունը՝ այն գնահատելով անարդյունավետ, ապա կառավարության անդամների հետ այցելելով Օփիզայի մաքսակետ եւ լսելով քաղաքացիների գանգատները՝ պաշտոնանկ է արել մաքսային ծառայության պետին: