Դավիթ Նալբանդյանը կրկին աշխարհի լավագույն թենիսիստների տասնյակում է

Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը կրկին հայտնվել է աշխարհի 10 լավագույն թենիսիստների թվում: Վերջին վարկանիշային ցուցակում նա գրավում է 10-֊րդ տեղը:

Նախորդ վարկանիշային ցուցակում նա 11֊-րդն էր:

Աշխարհի թիվ մեկ թենիսիստը առաջվա նման շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է: