Հայտարարվել են մրցույթներ` Սարդարապատի ճակատամարտի եւ Շուշիի ազատագրման հոբելյանների կապակցությամբ

Սարդարապատի ճակատամարտի 90-ամյակի կապակցությամբ անցկացվում է դրամատիկ ստեղծագործությունների մրցույթ, իսկ գեղանկարի, քանդակի, կերամիկայի, գեղարվեստական լուսանկարի ոլորտներն ընդգրկող մրցույթը նվիրված է Շուշիի ազատագրման եւ Հայոց բանակի ստեղծման 15-ամյա հոբելյաններին:

Առաջին մրցույթի հայտերն ընդունվում են մինչեւ սեպտեմբերի 1-ը, գլխավոր մրցանակը կազմում է 700 հազար դրամ: Դրան արժանացած ստեղծագործությունը 2008 թվականին կբեմադրվի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Մյուս մրցույթի արդյունքները կամփոփվեն ավելի վաղ` ապրիլի վերջին:


Տաթեւիկ Լազարյան