Իրաքում զոհվել է ամերիկահայ Կարլա Բաբայան Սթյուարդը

Երկու շաբաթ առաջ Իրաքում զոհվել է ամերիկյան բանակի մասնագետ Կարլա Բաբայան Սթյուարդը: Այդ մասին իր վերջին համարում հայտնում է «Կալիֆորնիա կուրիեր» թերթը:

Կարլա Բաբայան Սթյուարդը պահեստազորին էր անդամագրվել երկու տարի առաջ:

Նրա մեքենան շրջվել է Թալիլ իրաքյան բնակավայրի մոտակայքում, ինչն էլ դարձել է 37-֊ամյա ամերիկահայ մասնագետի մահվան պատճառը: