Ռոբերտ Քոչարյանը Ծաղկաձորում բացեց ճոպանուղու նոր գիծը

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Ծաղկաձորում բացեց ճոպանուղու նոր գիծը:

Բացման արարողությունից հետո նախագահը դահուկներով իջավ ձյունապատ բարձունքից: Ռոբերտ Քոչարյանը արձակուրդում է գտնվում հունվարի 31-֊ից:

Հայաստանի կառավարությունը որոշել է Ծաղկաձորը դարձնել զբոսաշրջության միջազգային կենտրոն: