Ադրբեջանցի զինվորը մեղադրվել է դավաճանության մեջ

Ադրբեջանցի ժամկետային զինծառայող Էլդանիզ Նուրիեւը, որը 2006-ի դեկտեմբերի 31-ին գերի է հանձնվել հայերին եւ 2007-ի հունվարին վերադարձվել, մեղադրվում է հայրենիքի դավաճանության, դասալքության եւ կանոնադրությունը խախտելու մեջ:

«Թուրան» գործակալությունը այսօր հայտնում է, որ հայկական գերությունից 2006-ի դեկտեմբերին վերադարձված Վուքար Քարաչաեւը նույնպես կալանքի տակ է:


Ռուզան Խաչատրյան