Թռչնագրիպի նոր դեպքեր Թուրքիայում

Այսօր Թուրքիայի իշխանությունները հաստատել են, որ թռչնագրիպի նոր դեպքեր են արձանագրվել երկրի արեւելքում:

Բաթման նահանգի Բոգազկոյ գյուղում սատկած հավեր, հնդկահավեր եւ բադեր են հայտնաբերվել: DPA գործակալության հաղորդմամբ, այսօր հաստատվել է, որ նրանք մահացել են թռչնագրիպի վիրուսից:

Մոտ մեկ տարի առաջ Թուրքիայում թռչնագրիպից 4 մարդ էր մահացել: