250 հազար դրամ՝ «լավագույն սիրո բանաձեւի» համար

«Լավագույն սիրո բանաձեւի» համար գլխավոր մրցանակը (250 հազար դրամ) շնորհվեց «Մի բուռ սիրտ» վերնագիրը կրող նամակի հեղինակ Նելլի Խաչատրյանին, ով իր ամուսնու եւ 2 որդիների հետ ապրում է «Զվարթնոց» օդանավակայանի հանրակացարանում:

Մյուս 7 անվանակարգերի հաղթողներն արժանացան 50 հազարական դրամ մրցանակի:

Մրցույթի ամենափոքրիկ մասնակցի՝ 8-ամյա Լիլիթի նամակը հաղթեց «ամենաանկեղծ սեր» անվանակարգում:

3 զավակ եւ 8 թոռ ունեցող մրցույթի ամենատարեց մասնակցի՝ 82-ամյա Վաղինակ Մարգարյանի սիրո պատմությունը լավագույնը ճանաչվեց «ամենահարատեւ սեր» անվանակարգում:

Սեւակ Գեւորգյանն իր սիրելիի՝ Քրիստինեի հետ ճանաչվեցին «ամենասիրահարված զույգ»:

Իսկ «ամենառոմանտիկ սիրո պատմություն» համարվեց Զոյա Շմավոնյանի շարադրած նամակը:

50 հազարական դրամ մրցանակի արժանացան նաեւ «սեր առ աստված», «սեր հայրենիքի հանդեպ» եւ «սեր մերձավորի հանդեպ» անվանակարգերում լավագույնը ճանաչվածները:


Հասմիկ Սմբատյան