Ամերիկացի կին տիեզերագնացը ձերբակալվել է մրցակցուհուն առեւանգելու փորձի համար

Ամերիկացի կին տիեզերագնաց Լիզա Նովակը Ֆլորիդայի ոստիկանության կողմից ձերբակալվել է մրցակցուհուն առեւանգելու փորձի համար:

Քննիչների վկայությամբ՝ 43-ամյա Նովակը այդ կնոջը մրցակից է համարել իր եւ տիեզերագնաց Բիլ Օֆելեյնի հարաբերություններում:

Նովակը Տեխասից ժամանել էր Օռլանդո՝ կնոջը առեւանգելու նպատակով: Նովակի հետ ընդհարվելուց հետո կնոջը հաջողվել էր փախչել եւ դիմել ոստիկանությանը:

Լիզա Նովակը հուլիսին թռիչք էր կատարել դեպի միջազգային տիեզերակայան: