Աշոտ Աբովյանը ընդգրկվել է ԿԸՀ-ի կազմում

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հրամանագրով Աշոտ Աբովյանն ընդգրկվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում` որպես Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ներկայացուցիչ: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը:

Աշոտ Աբովյանը նախկինում զբաղեցրել է Հայաստանի արդարադատության փոխնախարարի պաշտոնը: