4 հազար թուրքական գյուղեր կտրվել են արտաքին աշխարհից

Առատ ձյան պատճառով Թուրքիայի արեւելքում մոտ 4 հազար գյուղեր լիովին կտրվել են արտաքին աշխարհից:

CNN Turk հեռուստակայանը հաղորդում է, որ շատ բնակավայրերում դադարեցվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը: Պարենը եւ տաք հագուստը բնակիչներին հասցվում են օդով:

Էրզրումում եւ Արդահանում մի քանի օրում ձյան շերտի հաստությունը հասել է մեկից երկու մետրի: