Բախումներ Բեյրութի փողոցներում

Այսօր Բեյրությում բախումներ են տեղի ունեցել շիա եւ սուննի ուսանողների միջեւ, որոնց արդյունքում զոհվել է առնվազն մեկ մարդ, 20֊-ը վիրավորվել է:

Բախումները սկիզբ են առել Բեյրութի Արաբական համալսարանում, այնուհետեւ տարածվել քաղաքով մեկ:

Ուսանողները փայտեր եւ քարեր են նետել միմյանց վրա, անվադողեր են այրել մայրաքաղաքի փողոցներում, ջարդել են մեքենաների ապակիները:

Հակառակորդ խմբավորումներին խաղաղվելու կոչ են արել վարչապետ Ֆուադ Սինիորան եւ ՄԱԿ-֊ի գլխավոր քարտուղար Բան Կի-֊մունը:

Գիշերը Բեյրութում պարետային ժամ է հայտարարվել: