Մինսկի խմբի համանախագահները ժամանեցին Երեւան

Երեկ երեկոյան ԵԱՀԿ-֊ի Մինսկի խմբի համանախագահները Բաքվից ժամանեցին Երեւան:

Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ, չորեքշաբթի օրը նախատեսված էր համանախագահների ոչ պաշտոնական հանդիպումը արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:

Այսօր համանախագահները կմեկնեն Ստեփանակերտ, որտեղ կհանդիպեն Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ:

Վարդան Օսկանյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ հունվարի 26֊-ին Մինսկի խմբի համանախագահներին կընդունի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:


Ռուզաննա Ստեփանյան